ArmLur.am-ի խմբագրություն ահազանգում են, որ Նուբարաշեն վարչական շրջանի 11 փողոցում գտնվող 175 դպրոցի դիմաց անմխիթար իրավիճակ է ստեղծվել: Նոր արված ասֆալտի հետևանքով փողոցում այլևս գծանշաններ չկան, որի հետևանքով քաղաքացիները և հատկապես դպրոցականները չեն կարողանում ապահով անցնել փողոցը:
ArmLur.am-ին դիմած քաղաքացիների խոսքով՝ երեխաները ստիպված են երկար ժամանակ սպասել, մինչև մի մեքենան կորոշի ճանապարհը զիջել:
Քաղաքացիները նշում են, որ նախկինում արհեստական խոչընդոտներ կային այդ հատվածում, ինչը որոշ չափով մեղմացնում էր իրավիճակը, սակայն հիմա խնդիրը բարդացել է:
ArmLur.am-ը կապ հաստատեց Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչն է նման իրավիճակի պատճառը և ի՞նչ է արվում դրա համար։ Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ հատվածում ասֆալտը նոր է արված, և պետք է սպասեն 10 օր անցնի՝ նոր գծանշումները անեն:
Համայնքի ղեկավարը պնդեց, որ այս շաբաթվա մեջ արդեն գծանշումները կլինեն:
Էմմա Մարտիրոսյան