ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գրիգոր Ռոլանդի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ ՀՀ Արմավիրի մարզի նախկին Նալբանդյան համայնքի ղեկավար, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 21-րդ կետի երկերի այն՝ պարտավոր լինելով օրենքով սահմանված կարգով կազմակերպել տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը, 2018 թվականի հունվարի 01-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Նալբանդյան համայնքի բնակիչներից հողի հարկի, անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումներով հավաքագրի ընդհանուր՝ 96.980.702 ՀՀ դրամ գումարը Նալբանդյան համայնքի գանձապետական հաշվին մուտքագրելու փոխարեն՝ նշված գումարից Նալբանդյան համայնքի գանձապետական հաշվին է վճարել 50.987.685 ՀՀ դրամ, իսկ մնացած առանձնապես խոշոր չափերով՝ 45.993.017 ՀՀ դրամն իր ծառայողական լիազորություններն օգտագործելով յուրացման եղանակով հափշտակել է։
Քնար Մանուկյան