ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ են պատմում ԱՄՆ-ում բնակվող հայ հայտնիները՝ հրդեհի մասին․ Կալիֆորնիայում աղետը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 2 օր է, ինչ չի հաջողվում մարել Լոս Անջելեսի անտառներում բռնկված հրդեհը, որի հետևանքով արդեն զոհվել է 10 հոգի, այրվել է հայկական «Սահակ-Մեսրոպ Հայ Քրիստոնյա» դպրոցի շենքը, մի շարք տներ և այլ կառույցներ:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մի շարք հայ հայտնիներ իրենց մտահոգություն են հայտնել այս առիթով:

Դերասանուհի Եվա Բաղդասարյանն ինստագրամյան իր էջում գրել էր․ «Սիրելիներս, անչափ շնորհակալ եմ ուշադրության համար, բայց իմ համար մի անհանգստացեք, քանի որ ես ապրում եմ շատ հեռու աղետից, բայց նաև ունեմ շատ ընկերներ և հարազատներ, ովքեր ապրում են Կալիֆորնիայում և շատ եմ անհանգստանում իրենց ապահովության համար: Աղոթենք, որ այս չարիքը շուտ վերջանա»:

Հաղորդավար Հրաչ Մուրադյանը տեսանյութ էր հրապարկել, որում ասում է․ «Մենք իրադարձությունների կենտրոնում ենք գտնվում, ամեն ինչ տեղի է ունենում մեր շուրջ: Վտանգ այս րոպեին մեզ չի սպառնում որևէ կերպ, թեև օդի աղտոտվածությունը առկա է, սարսափելի դժվար է շնչել, բայց հասկանում եմ, որ ես ու իմ նման շատ մարդիք հրաշքի արդյունքում ենք փրկվել:

Հայաստանից գուցե շատ հեշտ է թվում այս ամենը, բայց մասշտաբներն անհամեմատելի են այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունեցել երբևէ: Թողած հետևանքները նույնպես»,- ասել է Հրաչ Մուրադյանը:

Ամերիկաբնակ երգչուհի Արմինկան տեսանյութ էր հրապարակել, որին կից գրել է․ «Սիրելիներս, բոլորիդ անհատական չեմ կարող պատասխանել: Մենք լավ ենք, ապահով ենք, փառք Աստծո: Դեռ առանց լույս ենք, բայց մենք 90-ականներ ենք անցել: Բոլորիդ շնորհակալ եմ մտահոգության համար»:

Հայաստանում բնակվող հայ աստղերը ևս արձագանքել են կատարվածին։ Երգիչ Արամեն իր մտահոգությունն է հայտնել՝ նշելով․ «LA -ում ապրող իմ սիրելի հայեր, հետևում ենք, թե ինչ է կատարվում այդտեղ: Աղոթում ենք, որ ամեն ինչ ավարտվի վայրկյան շուտ»:

Դերասան, պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը (Մենչ), ով նույնպես բնակվում է այնտեղ, վրդովված հրապարակում էր արել․ «Զարմանում եմ, որ կան մարդիկ, ովքեր ուրախանում են: Ի՞նչն ա ձեզ էդքան ուրախացնում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս