![](https://armlur.am/wp-content/uploads/2025/02/Untitled-17.png)
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի Mirage 2000 օդանավը կործանվել է Մադհյա Պրադեշ նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ, օդաչուները հաջողությամբ դուրս են նետվել, հայտնել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերը:
«Հնդկական ռազմաօդային ուժերի Mirage 2000 ինքնաթիռը այսօր վթարի է ենթարկվել Շիվպուրիի մոտակայքում՝ սովորական ուսումնական թռիչքի ժամանակ՝ համակարգի անսարքության հետևանքով: Երկու օդաչուները փրկվել են»,- ասվում է հաղորդագրությունում:
Հետաքննություն է ընթանում՝ պարզելու վթարի պատճառները։
Mirage 2000-ը ֆրանսիական չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչ է, որը մշակվել է 1970-ականներին՝ Dassault Aviation-ի կողմից։ Հասանելի տվյալների համաձայն՝ Հնդկաստանի ռազմաօդային ուժերը շահագործման մեջ ունի 48 նման ինքնաթիռ։