ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ փակ նիստ է անցկացնում. ներկա են նաեւ նախարարներ, ԱԽ քարտուղարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունում այսօր՝ փետրվարի 26-ին, ժամը 17-ին  փակ  նիստ է հրավիրված:

Նիստը տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որին ներկա են լինելու կառավարության անդամներ, մասնավորապես, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու ՊՎԾ նախագահ Ռոմանոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ ՔՊ-ականներին հրահանգել են ժամը 17։00 լինել խորհրդարանում, քանի որ Նիկոլ Փաշինյանը նրանց հետ փակ հանդիպման է լինելու։ ՔՊ-ականները լարված պատրաստվում են նրա այցին։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր նաև, որ Նիկոլ Փաշինյանն այսօր կգնա խորհրդարան։ Փաշինյանը և գործադիրի անդամները փակ հանդիպում կունենան իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։ ԱԺ հերթական նստաշրջանից առաջ, որը մեկնարկելու է հաջորդ շաբաթ, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները քննարկելու են առաջիկա անելիքները, Գյումրի և Փարաքար համայնքների՝ մարտին սպասվող ընտրությունների հետ կապված հարցեր, ինչպես նաև արտաքին քաղաքական հարցեր։

Նշենք, որ հանդիպման նախաձեռնությունը ՔՊ խմբակցության պատգամավորներինն է։ Ինչպես ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, իշխանական պատգամավորները արդեն տևական ժամանակ է՝ սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը, քանի որ արտաքին քաղաքական և ներկուսակցական մի շարք հարցեր կան քննարկելու։




Լրահոս