«Չաղ Ռուստամի» ազատ արձակումը կբողոքարկվի. Գլխավոր դատախազություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Գլխավոր դատախազությունը «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի, խափանման միջոցի դեմ ՀՀ Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու։

Երեկ հայտնի «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով կալանավորված «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը, ազատ էր արձակվել: Պաշտպան Գեղամ Հակոբյանը հայտնել էր, որ դատարանը բավարարեց իրենց միջնորդությունը, և Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:Նշենք, որ գործով անցնող մյուս մեղադրյալը՝ Ա. Կյուրեղյանը, ևս ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին կրակոցներ էին հնչել Աջափնյակ վարչական շրջանում, եւ սպանվել էր քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազ»-ը։ ArmLur.am-ը դեպքից անմիջապես հետո գրեց՝ կասկածներ կան, որ Սերգեյ Գրիգորյանի սպանությունը կապ ունի քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի` «Չաղ Ռուստամի» հետ, քանի որ վերջիններս լարված հարաբերությունների մեջ են եղել միմյանց հետ ու արդյունքում դեպքից երկու ամիս անց կասկածները փարատվեցին: Իրավապահները սպանությունից 2 ամիս անց ձերբակալեցին եւ կալանքի տարան Ռուստամ Ստեփանյանին ու եւս մեկ անձի նրա վարորդին ,իսկ բուն սպանություն կատարողներին դեռ փնտրվում են: Նշենք, որ Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» պնդում է, որ կապ չունի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» սպանության կազմակերպման հետ եւ չի ընդունում մեղադրանքը։ Վերջինս կալանքը կրում էր ԱԱԾ մեկուսարանում։

Քնար Մանուկյան 




Լրահոս