
Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը:
Տղամարդկանց ցանկում Հայաստանն ունի չորս ներկայացուցիչ․ Շանթ Սարգսյանը` 56-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 76-րդը, Հրանտ Մելքումյանը՝ 96-րդը, իսկ Արամ Հակոբյանը 99-րդը։
Վարկանիշը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կառլսենը, ում հաջորդում են ամերիկացի Հիկարու Նակամուրան և հնդիկ Գուկեշ Դոմարաջուն։ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը 13-րդն է։
Կանանց աղյուսակում մեր երկու շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը 82-րդն է, իսկ Աննա Սարգսյանը` 73-րդը։ Վարկանիշը շարունակում է գլխավորել Չինաստանի ներկայացուցիչ Հու Յիֆանը։