
Վաշինգտոնի կողմից Կիևին ռազմական օգնությունը վերսկսելու հնարավորության մասին որոշումը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Դա նախագահ Թրամփի որոշելիքն է», – ասել է նա՝ ի պատասխան հաղորդավարի այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Զելենսկիի զանգը կարող է հանգեցնել ԱՄՆ ռազմական օգնության վերսկսմանը:
Լևիթն ավելացրել է, որ Զելենսկին «արծաթյա սկուտեղի վրա է հանձնվել» հանքանյութերի մասին համաձայնագրով եւ նշել, որ դա կարող է լինել ոչ միայն տնտեսական համաձայնագիր, այլեւ փրկօղակ Զելենսկիի և նրա երկրի համար», – ասել է նա:
Մարտի 3-ին Reuters-ը, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել է, որ Թրամփը հրահանգել է դադարեցնել Կիևին ռազմական օգնության բոլոր մատակարարումները։