
Բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված կառավարության աջակցության նոր 7-ամյա ծրագրով նախատեսված է 2 հիմնական գործիք: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, կառավարության նիստում նշեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում աջակցության նոր ծրագիրը։
Նրա խոսքով՝ առաջին գործիքն այն ընկերությունների աջակցությունն է. այն ընկերությունները, որտեղ աշխատանքային միգրանտներ կներգրավվեն, կամ 2022 թվականի մարտի 1-ից ներգրավված կլինեն՝ յուրաքանչյուրի մասով եկամտահարկի 60%-ի չափով աջակցություն կստանան։
«Նոր աշխատաշուկա մուտք գործող աշխատակիցների մասով կրկին կրկին եկամտահարկի 60 %-ի չափով աջակցություն կստանան ընկերությունները: Այստեղ մենք թիրախավորել ենք բուհն ավարտող երիտասարդների մուտքը, ինչպես նաեւ վերամասնագիտացված մասնագետների մուտքը:
Եվ երրորդ ուղղությունը մասնագիտական վերապատրաստման կրթական ծրագրերի միջոցով վերապատրաստվող մասնագետների մասով կրկին ընկերություններն արդեն 50 %-ի չափով եկամտահարկի աջակցություն են ստանալու»,- ասաց նախարարը։
Նա նաև նշեց, որ նախագծով ձևակերպվել է, թե որն է «Բարձր տեխպնոլոգիաները» և այնտեղ ընդգրկվել են ոչ միայն ՏՏ ոլորտն այլև իսկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը, որպես հիմնական նախապայման գիտահեն տնտեսություն ունենալու նպատակով:
Նիկոլ Փաշինյանն էլ փորձեց ավելի հանրամատչելի ձևով ներկայացնել աջակցության բարդ մեխանիզմը։
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ աջակցություն ստացողների համար դիմած հայտատուներին որոշելու է ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովը։