ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրվեժում 13 տարեկան երեխան պատուհանից ընկել է․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցից 13-ամյա աշակերտը պատուհանից ցած է ընկել Shamshyan.com-ը հայտնել էր, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպք վայր է ժամանել է մարզի Քրեական ոստիկանության պետը։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 6-ին, արտակարգ դեպք կոտ մարզում: Ժամը 11:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ երեխա է տեղափոխվել «Ուիգմոր» բժշկական կենտրոն:

Մինչ շտապօգնության գալը, դպրոցի կոլեկտիվն է փորձել բուժօգնություն ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել տղային, ապա տեղափոխել հիվանդանոց:

Բժիշկնեը երեխայի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները:

ArmLur.am-ի հետ զրույցում Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցի գործավարը հայտնեց, որ 13 ամյա երեխայի վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում։ Բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի շուտ ապաքինվի։ Երեխան կոտրվածքներ ունի, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս