
Նիկոլ Փաշինյանը, երբ իշխանության եկավ, խոստանում էր ունենալ հաշվետու, թափանցիկ և հանրությանը հասանելի գործադիր մարմին, բայց նախ նախարարները չեն պատասխանում լրատվամիջոցների հարցերին:
Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե ինչ է անում նա հայ գերիների վերադարձի, նրանց խոշտանգումների ահազանգերի թեմայով:
Ահա այսպես, ՀՀ Պաշտպանության նախարարը լսեց հարցը և լուռ հեռացավ: Ի՞նչ է սա անպատասխանատվությո՞ւն, անգործությո՞ւն, թե արհամարհանք՝ հպարտ քաղաքացիներին:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում։