
ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրել է միջազգային գրոսմայստերի իր առաջին նորման:
Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Վահե Սուքիասյանը, խաղալով իրենից բավականին բարձր վարկանիշ ունեցող մրցակիցների հետ, 9 հնարավորից վաստակել է 5 միավոր և 52,4 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը։