
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է․
«Ծնելիության ցածր ցուցանիշների, շարունակվող արտագաղթի պատճառով տարեցտարի նվազում է Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների, այդ թվում՝ առաջին դասարանցիների թիվը։
Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում ներկայումս սովորում է 1389 առաջին դասարանցի, բոլոր դպրոցներում առկա են առաջին դասարանցիներ:
2022-2023 ուսումնական տարում առաջին դասարանցիների թիվը եղել է 1467, 2023-2024 ուսումնական տարում՝ 1465:
Երկու տարում մարզի դպրոցների առաջին դասարանցիների թիվը նվազել է 76-ով»։