
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ հերթական նիստն է գումարել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նիստի թեման կրկին Գյումրու և Փարաքարի համայնքապետի ընտրություններն են եղել։
ՔՊ նիստին հատուկ հրավիրվել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը։ Փաշինյանը հրահանգել է ամբողջ ուժով լծվել քարոզարշավի հաջողության գործին, որպեսզի ընտրություններին տհաճ անակնկալներ չլինեն։
Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ հատիկ-հատիկ քննարկել է բոլոր դետալները։ Կարճ ասած, ՔՊ-ն լայն թափով պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։