Մարտի 13-ին, ժամը 17:31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղի գազալցակայանի հետնամասում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:05-ին, մարվել՝ 18:57-ին: Այրվել է մոտ 400 հակ կուտակած անասնակեր։






























