ԱՄՆ-ը չեղյալ կհայտարարի օտարերկրացիների վիզաները անկարգություններին մասնակցելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ իշխանությունները կչեղարկեն տրված վիզաները և կարտաքսեն օտարերկրացիներին անկարգություններին մասնակցելու համար, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նախագահ Թրամփը Բայդենը չէ։ Եթե դուք գալիս եք ԱՄՆ՝ միանալու ահաբեկչության կողմնակից անկարգություններին, ապա մենք ձեզ վիզայից կզրկենք», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Ռուբիոն ավելի վաղ ասել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմնակիցները կարտաքսվեն ԱՄՆ-ից, իսկ վիզաները և բնակության թույլտվությունները կչեղարկվեն։




Լրահոս