Armenian text to speach

Ադրբեջանի նախագահն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 17-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ֊ները։

Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը գլխավորել է Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Նշվում է, որ երկարատև զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական, մշակութային փոխգործակցության ընդլայնման թեմաներին։

Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային ներկա իրավիճակը։




Լրահոս