ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը գնում է Ալիևի, Լուկաշենկոյի ճանապարհով. մրցաշար՝ հոր անունով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Իջևան քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ «Նիկարմ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշարը, որը նվիրված էր Նիկոլ Փաշինյանի հոր՝ Վովա Փաշինյանի 85-ամյակին։

Տեղեկացնենք, որ եզրափակիչ հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Անձի պաշտամունքի նման դրսևորում Հայաստանում երբեք չի եղել: Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին Գրոզնիում է եղել Կադիրովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Իսկ 2021-ի ամռանը Մինսկում կայացել է հոկեյի Լուկաշենկոյի անվան մրցաշար:

Շարունակելով անձի պաշտամունքի թեման՝ հիշեցնենք, որ Ադրբեջանում յուրաքանչյուր մեծ ու փոքր քաղաք ունի փողոց Հեյդար Ալիևի անունով, ներառյալ մայրաքաղաք Բաքվի կենտրոնական պողոտաներից մեկը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում կա Հեյդար Ալիևի 60 թանգարան և կենտրոն:

Հետաքրքիր է Նիկոլ Փաշինյանի հոր անունով անցկացված մրցաշարին ինչպես են վերաբերվում մեր քաղաքացիները:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս