
Dnews.gr-ը գրում է․ Սկզբից ԱՄՆ-ն, այնուհետև Արգենտինան, իսկ հետո հերթում դուրս գալու համար… Իտալիան, Հունգարիան և Ռուսաստանը։ Աոողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը պատահական չի կորցրել իր ամենամեծ պետական հովանավորին: Ներկայումս կազմակերպության ամենամեծ մարտահրավերն այժմ կասկածի մթնոլորտը վերացնելն ու կոտրելն է:
Սպիտակ տուն վերադառնալուց հետո, հենց առաջին օրը Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց , որով չեղյալ հայտարարեց իր նախորդի՝ Ջո Բայդենի որոշումները և դուրս բերեց Միացյալ Նահանգները Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:
Կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալը ենթադրում է տարեկան անդամավճարի չվճարում [ընդհանուր բյուջեի 15%-ին համարժեք], ամերիկյան ողջ անձնակազմի դուրսբերում, ինչպես նաև անդամ պետությունների կողմից ստանձնած մի շարք այլ պարտավորություններից ազատում։ Մասնավորապես քաղաքացիների առողջության վերաբերյալ բարելավման առաջընթացի տարեկան հաշվետվություններ, վիճակագրական և համաճարակաբանական հաշվետվությունների ներկայացում և այլն։
ԱՀԿ-ն սառեցնում է նոր աշխատակիցների աշխատանքի ընդունումը և կրճատում իր անձնակազմի ուղևորությունների համար նախատեսված ճանապարհածախսը, Իտալիայի, Հունգարիայի և Ռուսաստանի պաշտոնյաները միևնույն ժամանակ կոչ են անում ընդունել ամերիկյան բաղադրատոմսը, և դուրս գալ ԱՀԿ-ից։
Ինչպես հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը․ «եթե աշխարհի ամենահզոր երկիրը որոշի դուրս գալ միջազգային կազմակերպությունից, ապա կարծում եմ, որ Հունգարիայի կառավարությունը անպայման պետք է քննարկի այդ հարցը, և վերանայի իր անդամակցություւնը կազմակերպությանը»:
Իր հերթին Իտալիայի փոխվարչապետ, քսենոֆոբիայի լիգայի առաջնորդ Մատեո Սալվինին առաջարկել է օրինագիծ՝ որով Իտալիան դուրս է գալու Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամակցությունից։
«Իտալիան պարտավոր չէ կապեր պահպանել ազգային շահերից վեր իշխանությունների կենտրոնի հետ, որը հիմնականում ֆինանսավորվում է իտալացի հարկատուների կողմից, և դրա հետ մեկտեղ ձեռք ձեռքի տված է վերազգային դեղագործական ընկերությունների հետ», – ասել է Սալվինին անցյալ ամիս, հավելելով, որ Իտալիան պետք է օգտագործի 100 միլիոն եվրոն, որն ունի և նախատեսել է իր ներդրումները «իր հիվանդանոցներն ու իր բժիշկներին» ֆինանսավորելու համար։
Ռուսաստանի խորհրդարանի փոխխոսնակի հնչեցրած խոսքերով․ «Եկել է ժամանակը մանրակրկիտ հետաքննելու ԱՀԿ-ի գործունեությունը Ռուսաստանում, և այդ ընթացքում Ռուսաստանի անդամակցությունն առնվազն պետք է կասեցվի, որպեսզի անցկացվի հետաքննություն, կամ, ավելի լավ է, Ռուսաստանը ընդհանրապես դուրս գա ԱՀԿ անդամակցությունից»։
Նշվում է, որ Դոնալդ Թրամփը և նրա դաշնակիցները ԱՀԿ-ին մեղադրել են երկրների ինքնիշխանությանը միջամտելու, Չինաստանից չարդարացված ազդեցության և COVID-19-ին անարդյունավետ արձագանքելու մեջ։
Նման կարգի բազմաթիվ ու ԱՀԿ-ի գործնեությունը ոչ արյդյունավետ մի շարք հայտարարություններից հետո, որպես պատասխան հանդես է եկել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, որը նշել է․«ԱՀԿ-ն, որպես ՄԱԿ-ի գործակալություն, անաչառ է և գոյություն ունի բոլոր երկրներին և բոլոր մարդկանց ծառայելու համար», – պնդել է ԱՀԿ տնօրենը։