ArmLur.am-ին հայտնում են, որ Ռազմական նախկին ոստիկանապետ Սամվել Մաքսիմի Ղուկասյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, հանցագործության սուբյեկտի կողմից մեղավորությամբ կատարված այն արարքի կատարման համար, որ 2012 թվականի հուլիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 25-ը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնը, ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 73-րդ, 74-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածների համաձայն` պատասխանատու լինելով իրեն վստահված զորամասի (ստորաբաժանման) ֆինանսական, սոցիալ-իրավական ու կենցաղային ապահովման համար, պարտավոր լինելով կայուն և հետևողական կերպով կենսագործել պետական քաղաքականությունը պաշտպանության բնագավառում, բազմակողմանիորեն տեղյակ լինել իրեն վստահված ստորաբաժանման իրական վիճակին, մշտապես ճշգրիտ տեղեկություններ ունենալ նրա ցուցակային և առկա կազմի մասին, ենթակա ստորաբաժանումում ապահովել ներքին կայուն կարգուկանոն, ապահովել ամբողջ դրամական և բավարարման մյուս տեսակների հատկացումը, անձնակազմին հասնելը, խնայողաբար և նպատակային ծախսել նյութական և դրամական միջոցները, պահպանել հաստիքային և ֆինանսական կարգապահությունը։
Իսկ 91-րդ հոդվածի համաձայն՝ միջոցներ ձեռնարկել հանցագործությունների և պատահարների կանխման ուղղությամբ, իսկ դրանց կատարման դեպքում զեկուցել ավագ հրամանատարին (պետին), տեղյակ պահել զինվորական դատախազին, քրեական գործ հարուցել կամ նշանակել ծառայողական քննություն, անձամբ մասնակցել մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ պատճառած աղետների և այլ պատահարների հետաքննությանը, գործով դեռևս չպարզված անձի դրդչությամբ և դիտավորությամբ չի կատարել կանոնակարգային հիշյալ պարտավորությունները, որի արդյունքում վատնման եղանակով /վստահված գույքից/հափշտակել ու Հայաստանի Հանրապետությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերի` 23.874.740 ՀՀ դրամի գույքային վնաս























































































