Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը Սենթ Լուիսում ընթացող Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարում երկրորդ խաղային օրվանից հետո Ուեսլի Սոյի հետ կիսում է 2-3-րդ տեղերը:
Երկրորդ տուրից հետո միանձնյա առաջատարը Ֆաբիանո Կարուանան է։
Առաջին խաղային օրը Լեւոն Արոնյանը հաղթել էր աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, Մաքսիմ Վաշիե-Լագրավին եւ Նոդիրբեկ Աբդուսատորովին եւ միանձնյա առաջատարն էր:
Օգոստոսի 13-ին կանցկացվեն արագ շախմատի վերջին 3 խաղափուլերը: Վաղը կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշարը։
Մրցաշարի մասնակցում են նաեւ Ֆաբիանո Կարուանաը, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգես Պերեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը եւ Գրիգորի Օպարինը։























































































