Ինչպես հայտնել էինք, խոշոր ավտովթարներ են տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ ArmLur.am-ի նկարահանող խումբը շտապեց դեպքի վայր։ Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկի մի քանի հատվածներում բախվել են տարբեր ավտոտրանսպորտային միջոցներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա մոտ 10-ից ավելի վիրավոր։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժնի հերթապահ խումբը։Այս պահին բոլոր վթարների վայրերում պարեկները սահմանազատումներ են կատարում և համայնքային ոստիկանների հետ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել է մասամբ դանդաղընթաց։ Ճանապարհը ամբողջությամբ մառախլապատ է։
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































