ԱԺ չորս ոչ իշխանական ուժերի հանդիպումն ավարտվեց: Հանդիպումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Նա նշեց, թե քննարկել են կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված հարցերը:
«Մենք որոշել էինք արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք կազմակերպել` կուտակայինի հետ կապված հարցերը քննարկելու համար: Կառավարության նախագծից հետո պարզ կլինի՝ արտահերթ նիստ կգումարենք, թե՝ ոչ: Եթե բերված նախագիծը համապատասխանի մեր ցանկություններին, այլև չենք հրավիրի», – նշեց նա:
Մարգարյանը չցանկացավ մանրամասնել, թե ինչ նախագիծ է ներկայացվելու Ազգային ժողով: Պատգամավորը նշեց, թե Հովիկ Աբրահամյանի այցը նույնպես անակնկալ էր իրենց համար: