Armenian text to speach

Մխչյանում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող մակնիշի ավտոբուսը հայտնվել է ջրատարում․ կա 4 վիրшվոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Մխչյան գյուղի վարչական տարածքում Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող «FAW» մակնիշի ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված հայտնվել ջրատարում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկներ՝ Ռոման Միսակյանը և Հայկ Հարությունյանը ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Մյուս երկու վիրավորներից մեկին օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին  բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նրանցից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, իսկ մյուսին տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։




Լրահոս