Armenian text to speach

Պատերազմը կշարունակվի մինչև պատժամիջոցները չվերացվեն. Խամենեիի խորհրդական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանը չի դադարեցնի ռազմական գործողությունները մինչև «բոլոր պատժամիջոցները» չվերացվեն, ասվում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզաիի հայտարարության մեջ։

«Պատերազմը կշարունակվի մինչև Իրանին լիովին փոխհատուցում չտրվի և բոլոր տնտեսական պատժամիջոցները չչեղարկվեն։

Մենք նաև պահանջում ենք միջազգային երաշխիքներ Միացյալ Նահանգների կողմից Իսլամական Հանրապետության ներքին գործերին չմիջամտելու վերաբերյալ. սա մեր երկրի ժողովրդի, Գերագույն առաջնորդի և զինված ուժերի որոշումն է», – ընդգծել է Ռեզաին, ինչպես հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։




Լրահոս