Armenian text to speach

Եթե ԱՄՆ-ն չի կարողանում առաջ մղել Անքորիջի համաձայնագրերը, դա Ռուսաստանի խնդիրը չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի անկարողությունն առաջ մղելու Ալյասկայում Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնություններն, ռուսական կողմի խնդիրը չի: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը  «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ։

Նախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանն ընդունել է ԱՄՆ առաջարկը Անքորիջի գագաթնաժողովում։

«Եթե մեր ամերիկացի գործընկերները կարծում են, որ իրենք չունեն այս համաձայնագիրը առաջ մղելու կարողություն, դա մեր խնդիրը չէ», – ասել է նախարարը։




Լրահոս