Այսօր կայացած գաղտնի քվեարկությամբ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր, որից կողմ է քվեարկել 80-ը, դեմ՝ 5-ը, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Հովհաննես Սահակյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին` վստահության համար: