Տիգրան Արզաքանցյանը անդրադարձել է կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի և իր հարաբերությունների վերաբերյալ վերջերս տարածված խոսակցություններին․
«Որոշել էի չխոսել այս թեմայի մասին, բայց քանի որ շատ հարցեր եմ ստանում, որոշեցի ներկայացնել իմ դիրքորոշումը։
Մեր առաջին լուրջ վեճը եղել է հեռախոսազրույցի ընթացքում, ու ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող էի հեռախոսով բռնություն գործադրել, մինչդեռ այսօր հենց այդպիսի մեղադրանքներ են հնչում իմ հասցեին։
Համոզված եմ նաև, որ այս իրավիճակի վրա իր ազդեցությունն է ունեցել մի մարդ, ում ես շատ լավ ճանաչում եմ։ Անուններ չեմ նշի, բայց ուզում եմ հիշեցնել՝ կյանքում գործում է բումերանգի օրենքը, և յուրաքանչյուր մարդ մի օր պատասխան է տալիս իր խոսքերի ու արարքների համար»։
Մանրամասները՝ տեսանյութում․




























