Աշխատակիցները լքում են «Երևան Մոլ» -ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լուրեր էին տարածվել, թե «Երևան մոլ» առևտրի կենտրոնի շատ աշխատողներ դուրս են գալիս աշխատանքից` աշխատավարձի նախնական պայմանավորվածությունը չկատարելու պատճառով:

Լուրի իսկությունը ճշտելու նպատակով armlur.am-ը կապ հաստատեց «Երևան Մոլի» հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որտեղից մեր հարցմանը պատասխանեցին այսպես.

«Իր կարճ գործունեության ընթացքում առևտրաժամանցային կենտրոնը  ստեղծել է ավելի քան 1000 աշխատատեղ տրամադրելու հնարավորություն, սակայն մոլում տեղակայված ավելի քան 100 խանութներն ու սպասարկման կետերը, որպես առանձին տնտեսվարող սուբյեկտներ, իրենք են տնօրինում իրենց կադրային քաղաքականությունը, և մոլը իրավասու չէ միջամտել վերջիններիս գործունեությանը։ Երևան Մոլը իհարկե դրական չի վերաբերվում կադրային հոսունության հարցին, և ներդրել է բոլոր միջոցները բարենպաստ և հարմարավետ աշխատանքային միջավայր ապահովելու համար»։

Հ.Գ. Փաստորեն, «Երևան Մոլ»-ից մեր հարցին կոնկրետ պատասխան չստացանք: Սակայն, Armlur.am-ի հետ զրույցում մոլի որոշ աշխատողներ նույնպես հաստատեցին աշխատավարձի պատճառով աշխատանքը թողնելու տեղեկությունը:




Լրահոս