Սնոուդենը դեռ կմնա Ռուսաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որն աշխարհին պատմել է ամերիկյան հատուկ ծառայությունների մասին և ժամանակավոր ապաստարան ստացել Ռուսաստանում, սպասում է, որ Մոսկվան երկարացնի իր կարգավիճակի ժամկետը:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սնոուդենի փաստաբանը: Սնոուդենը և դոկումենտալիստ ռեժիսոր Լաուրա Պոիտրասը, ով օգնել է Սնոուդենին հրապարակել ԱԱԳ-ի փաստաթղթերը, ստացել են Ռիդենաուերի մրցանակը, որը շնորհվում է բացահայտողներին և ճշմարտությունն ասողներին:

Մրցանակը շնորհվել է երեկ Վաշինգտոնում կայացած արարողության ժամանակ: Ռուսաստանում գտնվող Սնոուդենը ներկաների հետ շփվել է տեսակոնֆերանսի միջոցով: Սնոուդենի փաստաբան Ջեսսլին Ռեդակը հայտարարել է, որ Ռուսաստանում Սնոուդենի գտնվելու ժամկետը լրանում է հունիսին, սակայն դրա երկարացման շանսերը մեծ են:

«Իհարկե, նա կարոտում է Ամերիկան և կցանկանար տուն վերադառնալ: Ուղղակի մենք մոտ ապագայում նման հնարավորություն չենք տեսնում», – ասել է նա:




Լրահոս