ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի 77-րդ խցում պատիժ կրող, արդեն 33 տարի ազատազրկման մեջ գտնվող ցմահ դատապարտյալ Սեյրան Մարկոսյանը 2 օր առաջ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Դատապարտյալների կողմից ArmLur.am-ին փոխանցած տեղեկություններկ համաձայն,
նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, և Սեյրան Մարկոսյանի կյանքին իրական վտանգ է սպառնում։
Հիշեցնենք, որ Սեյրան Մարկոսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 1992 թվականին։ Նա մեղավոր է ճանաչվել Տավուշի մարզի Բաղանիս գյուղում ամուսիններ Սոնայի և Սերյոժայի սպանության, ինչպես նաև ավազակային հարձակման համար։
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՀ ծառայությունից նշեցին,որ դատապարտյալին մի քանի օր առաջ են տեղափոխել։ Armlur.am-ը Վերջինիս առողջականի մասով կփորձի պարզաբանումներ ստանալ Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քնար Մանուկյան




























