Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Telegram-ում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին:
«Խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այժմ Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունները դառնում են առավել կառուցողական, և կարևոր է, որ մեր միջև մշտական երկխոսություն կա։
Քննարկել ենք Հայաստան իմ այցի արդյունքները և համագործակցության առաջնահերթ ուղղությունները։ Նաև շնորհակալություն եմ հայտնել վարչապետին Կիև-ՊեչոՊյան մայրավանքի հիմնադրման 975-ամյակի առթիվ շնորհավորանքի համար։ Սա կարևոր տարեթիվ է մեր ողջ տարածաշրջանի քրիստոնյաների համար։
րայմանավորվել ենք շարունակել կապի մեջ մնալ»,- գրել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների շուրջ։ Ընդգծվել է կայուն և տևական խաղաղության առաջմղման կարևորությունը:


















































































