ՆՐԱՆՔ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ԱՊՏԱԿԵԼ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարեվերջին Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պաշտոնանկ արվեց, քանի որ նախագահականում ապտակց Սերժ Սարգսյանի արարողակարգի վարչության աշխատակից Արմեն Կանդայանին: Այդ քայլով Սերժ Սարգսյանը քաղաքական գնահատական տվեց Բեգլարյանի հասցրած ապտակին: Սակայն երբ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը վերջերս ապտակեց գործարար Սիլվա Համբարձումյանին, նրա արարքում ոչ միայն հանցակազմ չհայտնաբերվեց, այլեւ ՀՀԿ-ն չի պատրաստվում անգամ քաղաքական գնահատական տալ իր կուսակցության անդամի արարքին: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այսպիսով, եթե ՀՀԿ-ականների զոհը նախագահականի աշխատակից չի լինում, Հանրապետական կուսակցությունը որեւէ գնահատական չի տալիս:




Լրահոս