ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին նորից զինծառայող է մահացել, բայց այս անգամ ոչ զորամասում:  armlur.am-ի տեղեկացմամբ` դեկտեմբերի 15-ին ծայրահեղ ծանր վիճակում «Արմենիա» բժշկական կենտրոն է ընդունվել ՊՆ N զորամասի զինծառայող շարքային Մհեր Ստյոպայի Հակոբյանը` «կոմատոզ վիճակ, ուղեղի արյան զեղում» ախտորոշմամբ: Պարզվել է, որ Մհեր Հակոբյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով դեկտեմբերի 11-ից մինչեւ 2012-ի հունվարի 30-ը գործուղվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա` 2012-ի հունվարին կայանալիք մեծահասակների բռնցքամարտի առաջնությանը մասնակցելու նպատակով: Դեկտեմբերի 15-ին Մհեր Հակոբյանը գտնվել է ընկերոջ տանը, որտեղից էլ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ: Դեկտեմբերի 17-ին Մհեր Հակոբյանը, գիտակցության չգալով, մահացել է: Փաստի առթիվ  նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:




Լրահոս