Armenian text to speach

Պատերազմին մասնակցած Մանուկ Պապյանը պայքարում է «արյան լեյկոզ» չարաբաստիկ հիվանդության դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մամիկյոն Խուրշուդյանը գրում է․
«Մարդիկ արձագանքեք…
Մանուկ Պապյանն է.
Պատերազմից վերադառնալուց հետո իր մոտ հայտնաբերել են արյան լեյկոզ չարաբաստիկ հիվանդությունը։ Ծնողներ չունի, Հոկտեմբերի 5-ին մահացել է նրա հայրը, ինքն ու քույրն ապրում են 92 ամյա տատիկի հետ,
որը կույր է…
Տանը միայն Մանուկն է աշխատում և 2 օր առաջ էլ վթարի է ենթարկվել, որի պատճառով ձախ ոտքի ծունկն է վնասվել…
Այսօր նոր ոտքի համար դիմել է բժշկի…
Իմ այս 6 տարիների աշխատանքի ընթացքում այսպիսի հուսալքված ու դաժան պատմության չեմ հանդիպել։
Մանուկն ինքը չի թողնում, որ ավելին գրեմ, բայց իրապես օգնության կարիք կա…
Չգիտեմ միգուցե մոտ օրերս Մանուկի հետ վիդեո տարբերակով հանդես գամ…
Հարգելի հետևորդներ դուք էլ Ձեր կարծիքը կարող եք գրել՝ ինչ անեմ իրոք չգիտեմ…»։



Մամուլի Տեսություն

Լրահոս