Armenian text to speach

Արամ Միրիջանյանը նշանակվել է Միասնական սոցիալական ծառայության պետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արամ Միրիջանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ։

Արամ Միրիջանյանի կենսագրությունը ստորև․

Աշխատանքային գործունեություն

2025 թ-ի սեպտեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ

2024-2025 թթ. – «Երևան» բժշկագիտական կենտրոն, բուժական գծով տնօրենի տեղակալ

2023-2024 թթ. –  «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ, տնօրեն

2022-2023 թթ. – «Թիվ 22 պոլիկլինիկա», տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

2007-2022 թթ․ – «Հերացի» հիվանդանոցային համալիր, վիրաբույժ

2007 թ․ –  Երևանի պետական բժշկական համալսարան, դասախոս

Կրթություն

2004-2007 թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրայում՝ վիրաբուժություն մասնագիտությամբ

1998-2004 թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում

Այլ տեղեկություններ

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն լեզուներին

2007-2009 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի բ/ծ լեյտենանտի կոչում

Հայաստանում և արտերկրում մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և դասընթացների: Համահեղինակ է հայաստանյան և միջազգային ամսագրերում տպագրված 22 հոդվածների և 1 դասագրքի։

Ամուսնացած է, ունի երկու զավակ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1982 թ. օգոստոսի 7, ք. Երևան




Մամուլի Տեսություն

Լրահոս