Առաջիակայում կառավարությունում փողի խնդիր է սպասվում․ «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 «168 ժամ» թերթը գրում է. «Դատելով իրադարձությունների զարգացումից՝ առաջիկայում նոր կառավարությունը կարող է բախվել ֆինանսական ռեսուրսների սղության խնդրին։

 Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն, ինչպես հայտնի է, այդ խնդիրները լուծում էր դրսից փող բերելու՝ արտաքին պարտքեր ներգրավելու միջոցով։ Ավելին, տեսակետներ կային, որ վարչապետի պաշտոնում նրա երկարակեցությունը պայմանավորված էր հենց միջազգային կառույցներից խոշոր վարկային միջոցներ ներգրավելու ունակությամբ։  Սակայն  վերջին շրջանում դրսից փող բերելը խնդրահարույց դարձավ անգամ Տիգրան Սարգսյանի համար։ Այլեւս դժվար էր արտոնյալ պայմաններով վարկեր ներգրավել՝ ցածր տոկոսադրույքներով։

Հիմա վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանն է, ով թեպետ «լեզու գտնելու» մեծ վարպետ է, սակայն՝ ոչ Հայաստանի սահմաններից դուրս։

Իսկ լրացուցիչ փողի կարիք կառավարությունն ու տնտեսությունն իհարկե ունեն։ Չմոռանանք, որ օրակարգում է պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը։ Բացի այդ, կան բազում այլ «մանրուքներ», որոնք լրացուցիչ միջոցներ են պահանջում»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս