Արդեն մի քանի օր է, ինչ խոսակցություններ են շրջանառվում, թե “”Jose”” ռեստորանային համալիրի սեփականատեր, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկ Մհեր Ավետիսյանը վաճառել է այն ռուսաստանաբնակ մեծահարուստներից մեկին: Թերթը նկատում է, որ Մհեր Ավետիսյանը բոլորովին վերջերս իրեն տված հարցազրույցում ասել էր, թե այդ համալիրի կառուցումն իր վրա նստել է 6 մլն ԱՄՆ դոլար, և այն գրավադրված է հայաստանյան բանկերից մեկում: Մհեր Ավետիսյանի բջջային հեռախոսը երեկ անջատված էր, և թերթը չի կարողացել ճշտել, թե արդյո՞ք շրջանառվող խոսակցությունները համապատասխանում են իրականությանը: Օրաթերթը վերջում նաև ավելացնում է, որ Մհեր Ավետիսյանն իր ռեստորանով հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, երբ “”ՉԻ””-ն սկսեց հրապարակումներով հանդես գալ, թե ինչպես է Մհեր Ավետիսյանը ՌԴ քաղաքացի Գեորգի Իոսիֆյանի 12 մլն. ԱՄՆ դոլարը “”քցել””: Այս մասին Իոսիֆյանը հարկ է համարել տեղեկացնել նաև Սերժ Սարգսյանին:
Չորրորդ ինքնիշխանություն. Կճոյանի սանիկը վաճառքի է հանել “”Jose”” ռեստորանային համալիրը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ