ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա շաբաթը չափազանց կարեւոր է լինելու Հայաստանի համար: Ինչպես հայտնի է, հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումը  քրեականացնող օրինագիծը: Նույն օրը ԵՄ-ն կդիտարկի Իրանի նկատմամբ հերթական պատժամիջոցի կիրառման` նավթի վրա բեռնարգելք դնելու հարցը: Հայաստանի համար կարեւորագույն հարցերի երրորդությունն ամփոփում է «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրներից ստացված այն տեղեկությունը, համաձայն որի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը կկայանա հունվարի 23-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: Ակնհայտ է, որ հանդիպման օրը պատահական չէ ընտրված, հետեւաբար Սոչիում կայանալիք հանդիպման ընթացքի եւ արդյունքների վրա զգալիորեն ազդելու են նաեւ վերը նշված երկու գործընթացները:




Լրահոս