Քաղաքացու ձեռքը՝ մսաղացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 16-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում գտնվող «Գայանե» ռեստորանային համալիրի խոհարարի ձեռքը մնացել է մսաղացի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները ձեռքը դուրս են բերել մսաղացից: 43-ամյա Գ. Շ.-ին տեղափոխել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»:

ԱԻՆ 




Լրահոս