«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացանք «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրից, այս կուսակցության երիտասարդական թեւում հասունանում է բուռն դժգոհություն Րաֆֆի Հովհաննիսյանի ապաշնորհ գործունեության կապակցությամբ, եւ վերջերս այն արտահայտվում է նաեւ բացեիբաց։ Երիտասարդները դժգոհ են, որ առաջնորդը վճռական չէ, փոփոխամիտ է, ինչպես նաեւ սխալ է կառուցում հարաբերությունները անվանի մարդկանց հետ։ Մասնավորապես, նրանք մեղադրեցին Րաֆֆիին ապերախտության մեջ, որ չի բարեհաճում Փարիզից իր հանրահավաքին մասնակցելու եկած Վարդան Պետրոսյանի դատերին գալ եւ իր ներկայությամբ բարոյական աջակցություն ցուցաբերել։ Սատարող արվեստագետների թեմայով հնչում են նաեւ մեղադրանքներ, որ Րաֆֆին չկարողացավ իր կողքը պահել Ռուբեն Հախվերդյանին, ում աչքը հիմա թեքվել է դեպի ԲՀԿ։ Կուսակցական հավաքներին այդ մեղադրանքները հնչում են քաղաքավարի ձեւով, հաճախ ակնարկներով, իսկ ամենակոպիտ եւ վիրավորական ձեւերով երիտասարդ «ժառանգականները» իրենց առաջնորդին բոլ-բոլ թուք ու մուր են տալիս ֆեյսբուքյան կեղծ էջերի միջոցով»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։