Բրազիլացիները բողոքում են ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի երկու խոշոր քաղաքներում՝ Սան-Պաուլուում և Ռիո դե Ժանեյրոյում գործադուլներ և բողոքի ակցիաներ են անցկացվել ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման դեմ: Սան-Պաուլուում, երկրորդ օրն է, գործադուլ էին անցկացնում ավտոբուսների վարորդներն ու տոմսավաճառները: Այդ պատճառով միլիոնավոր մարդիկ չեն կարողացել աշխատանքի վայր հասնել և ժամանակին տուն վերադառնալ:

Մետրոն և գնացքները չեն բավարարել, շատ անգամ մարդկանց կուտակումներ են առաջացել: Ռիո դե Ժանեյրոյում և ևս վեց նահանգում գորրծադուլ է արել քաղաքացիական ոստիկանությունը: Բրազիլիայի մայրաքաղաքում ոստիկանները ցույցի են դուրս եկել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը և լավացնել աշխատանքի պայմանները:

Մայիսի 21-ի երեկոյան Ռիո դե Ժանեյրոյում հերթական հանրահավաքն է անցկացվել՝ ընդդեմ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման համար երկրի բյուջեից գումարների հատկացման: Հանրահավաքին մասնակցել է մոտ 600 մարդ, նրանք պահանջել են իշխանություններից ավելացնել առողջապահության և կրթության ֆինանսավորումը. հայտնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս