Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական` 15-րդ համագումարը նախընտրական չէ, հաշվետու համագումար է, այդ իսկ պատճառով քաղաքական այլ ուժեր չեն հրավիրվել: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նիստին քննարկվել են հենց համագումարի հետ կապված կազմակերպչական հարցեր:
Համագումարի պատվիրակները լսելու են ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի ելույթը, որից հետո հանձնաժողովների ղեկավարները, տարածքային կառույցների ղեկավարները իրենց տեսակետը կարտահայտեն: Լինելու է նաեւ ղեկավար մարմնի ընտրություններ:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ համագումարը բաց է լինելու, և մոտ 100 լրագրող լուսաբանելու է: