ԱԱԾ ղեկավարի ու Արմեն Երիցյանի հարաբերություններն այն չեն․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, դեռեւս ԱԱԾ ուշադրության կենտրոնում է արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության գործունեությունը, չնայած տեսչության նախկին պետ Ավետիք Մկրտչյանը պաշտոնը թողեց որոշակի կոռուպցիոն ռիսկերի պատճառով, եւ նոր պետ է նշանակվել՝ Աշոտ Մկրտչյան:

Մեր աղբյուրները նշում են, որ ԱԱԾ ղեկավարի ու ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հարաբերություններն այն չեն: Ի՞նչն է պատճառը՝ հարցրինք Երիցյանին: «Չկա նման բան, ԱԱԾ ղեկավարն իմ ընկերն է, եղել է եւ մնալու է»,- հավաստիացրեց նա` ժխտելով նաեւ տեսչության գործունեությունում «ռիսկայնության գործոնի հնարավորությունը»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:     




Լրահոս