Այսօր լուսադեմին ԱՄՆ Լաս-Վեգաս քաղաքի MGM Grand Garden արենայում ավարտվեց UFC 173 մրցաշարը:
Ինչպես արդեն հաըտնել էր armlur.am-ը մրցաշարի երկու կարևորագույն մենամարտերում պետք է հանդիպեին թեթևքաշայիններ՝ աշխարհի գործող չեմպիոն Ռենան Բարաոն (32-1MMA, 7-0 UFC) և չեմպիոնական տիտղոսի հավակնորդ Տի Ջեյա Դիլլեշոն (9-2 MMA, 5-2 UFC):
Երկրորդ կարևորագույն մենամարտում կիսածանր քաշայիններ 43-ամյա նախկին չեմպիոն, լեգանդար Դեն Հենդերսոնը (Հենդո) (30-11 MMA, 5-7 UFC) և Դենիել Կորմիերը (14-0 MMA, 3-0 UFC):
Եվ այսպես բրազիլացի Ռենան Բարաոյի (32-1MMA, 7-0 UFC) և Միացյալ նահանգներից Տի Ջեյա Դիլլեշոնի (9-2 MMA, 5-2 UFC) մենամարտը բավականին լարված ընթացք ունեցավ:
Առաջին ռաունդում Ռենան Բարաոն բաց թողեց հզոր հարված և հայտնվեց նոկդաունում, բայց կարողացավ մնալ ոտքի վրա, սակայն դա նրան ոչինչ չտվեց, մենամարտի անբողջ ընթացքում նախաձեռնությանը տիրում էր ամերիկացի մարզիկը և մարտի վերջնամասում ի վերջ նրան հաջողվեց մենամարտն ավարտել ժամանակից շուտ, գրանցելով տեխնիկական նոկաուտ:
Դեն Հենդերսոնի և Դենիել Կորմիերի մենամարտն անցավ Դենիել Կորմիերի բացահայտ առավելությամբ: Նա հենց մենամարտի սկզբնամասից մարտը տեղափոխեց իրեն ավելի հարմար պարկած դիրք և սկսեց ամբողջովին տիրել նախաձեռնությանը: Կորմիերը բոլոր 3 ռաունդների ընթացքում բացահայտ ծեծի ենթարկեց Դեն Հենդերսոնին և ի վերջո երրորդ ռաունդի վերջնամասում, կիրառելով խեղդում հնարքը, մարտն ավարտեց ժամանակից շուտ, Դեն Հենդերսոնը փաստացի քնեց Դենիել Կորմիերի գրկում:
ներկայացնում ենք մարտի տեսագրությունը