41-ԻՑ ՄՆԱՑ 8-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երեկ հայտարարել է, որ իրենց կուսակցությունը թեկնածուներ է առաջադրելու միայն այն ընտրատարածքներում, որտեղ ունի համապատասխան մարդիկ: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ վերջերս ԲՀԿ-ականները հայտարարեցին` Ծառուկյանը հանձնարարել է քննարկել բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու հարցը, քանի որ իրենք մտադիր են նման քայլ անել: Սակայն, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ»-ը, կոալիցիոն վերջին նիստում Սերժ Սարգսյանի հետ զրույցի արդյունքում Ծառուկյանը հետ է կանգնել այս մտադրությունից: Փաստորեն, հիմա արդեն նա բարձրաձայն խոստովանում է` կառաջադրվեն այնտեղ, որտեղ ունեն համապատասխան մարդիկ: Իսկ թե որ ընտրատարածքների մասին է խոսքը, նա չի մանրամասնել: Ներիշխանական խոսակցությունների համաձայն` Ծառուկյանին ասվել է, որ մեծամասնական ընտրակարգով յոթ-ութ տեղ են հատկացնում իրենց:




Լրահոս