Շանհայի շրջաններից մեկում բնակվող 95-ամյա Լի Սյուֆենը դագաղում վեց օր անցկացնելուց հետո` հուղարկավորությունից մեկ օր առաջ, վեր է կացել ու գնացել խոհանոց` ուտելու: Հուղարկավորությունը նշանակված է եղել փետրվարի 24-ին: Սակայն մեկ օր առաջ հարեւանը մտել է «մահացած» կնոջ տուն եւ հայտնաբերել դատարկ դագաղը: «Ինչո՞ւ եք ինձ դրել դագաղը: Ես շատ սոված եմ եւ նախաճաշ եմ պատրաստում»,-խոհանոցից լսվել է «մահացածի» ձայնը: Բժիշկները հետագայում պարզել են, որ կինը վեց օր կոմայի մեջ է գտնվել` գլխի վնասվածքի պատճառով:
ՉԻՆԱՑԻ ՏԱՏԻԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ