Իշխանական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, թե խորհրդարանական ընտրություններից հետո Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը կարող է վերադառնալ նախկին պաշտոնին: Ընդ որում, այդ խոսակցությունների համաձայն, այդ պաշտոնին նրան կբերի արդեն ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ըստ որոշ տեղեկությունների, Գ.Ծառուկյանն իր մերձավորներին ասել է, թե Աժ ընտրություններից հետո պատրաստվում է նախագահ Սերժ Սարգսյանի առաջ պայման դնել` 2013թ. նախագահական ընտրություններին նրա թեկնածությունը պաշտպանելու համար Աժ նախագահի պաշտոնին վերադարձնել Հ.Աբրահամյանին: Հատկապես, եթե ՀՀԿ-ն հաղթի, ու Հ. Աբրահամյանը լինի հաղթող շտաբի պետ: Նույն աղբյուրների համաձայն, վերջինս, իր հերթին, իր ազդեցության տակ գտնվող մարդկանց ասում է, որ վերադարձնելու է իր նախկին պաշտոնը: Ի դեպ, շրջանառվում են նաև հակառակ տեսակետները, թե Հ.Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից հետո որոշ ժամանակ դեռ պետական պաշտոն չի ունենա, նա ՀՀԿ-ի նախընտրական շտաբից անմիջապես կտեղափոխվի նախագահական ընտրություններում Ս.Սարգսյանի շտաբի պետի պաշտոնին, ինչը մի անգամ եղել է 2008թ.: Թերթի աղբյուրների փոխանցմամբ` իշխանությունները քննարկել են, որ ճիշտ չի լինի, եթե շտաբի պետ դառնալու համար Հ.Աբրահամյանը ևս մեկ անգամ նույն պաշտոնից հրաժարական տա:
168 ժամ. Ընտրություններից հետո Հովիկ Աբրահամյանը կվերադառնա նախկին պաշտոնին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ