Արցախբանկը կիրականացնի ավանդների նախնական փոխհատուցումը ԼՂ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից armlur.ամ -ին հայտնում են, որ նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր “Արցախբանկ” փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին: Համաձայն հրամանագրի` կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչեւ 1971 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին” օրենքով նախատեսված գումարների սահմաններում: 




Լրահոս