Թուրքական վճռաբեկ դատարանը հաստատել է Օգյուն Սամասթի դատավճիռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքական վճռաբեկ դատարանը հաստատել է Ստամբուլում հրատարակվող “Ագոս” թերթի հիմնադիր-խմբագրապետ, պոլսահայ ականվոր գործիչ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին 22 տարի 10 ամիս ազատազրկելու պատժաչափը: Այս մասին հայտնում է թուրքական “Զաման” (Zaman) օրաթերթը: Նշենք, որ ավելի վաղ Ստամբուլի անչափահասների գործերը քննող քրեական դատարանը ծրագրված մարդասպանության և ապօրինի զենք կրելու համար մեղադրվող Սամասթին դատապարտել էր 22 տարվա և 10 ամսվա ազատազրկման: Ըստ օրաթերթի` օրերս Ստամբուլի վճռաբեկ դատարանը քննել է վճռի բողոքարկման մասին հայցը, և չբավարարելով այն, հաստատել է անչափահասների գործերը քննող քրեական դատարանի կայացրած որոշումը: 




Լրահոս